Տետ դը մուան
Տետ դը մուան | |
---|---|
Տեսակ | ֆրանսիական պանիր, pressed half-cooked cheese?, ագարակի պանիր, պանրագործարանի պանիր և շվեյցարական պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա և Շվեյցարիա |
Տարածաշրջան | former premonstratensian abbey and abbey church? և Bernese Jura? |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | Appellation d'origine protégée? |
Tête de Moine Վիքիպահեստում |
Տետ դը մուան (ֆր.՝ Tête de Moine, բառացի՝ վանականի գլուխ), շվեյցարական կիսապինդ պանիր, որը պատրաստում են կովի չպաստերացված կաթից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետ դը մուան պանրատեսակը ստեղծել են վանականները 800 տարի առաջ։ 1192 թվականի փաստաթղթերում կա տեղեկություն, որտեղ նշված է, որ այս պանիրը որպես հարկ վճարել են գյուղացի-անասնապաները ֆեոդալ տերերին։ Պանիրն օգտագործվել է նաև որպես դրամին համարժեք[2]։ Ի սկզբանե պանիրը կոչել են «բելպե», Սեկուրում գտնվող աբբայության անունով, որտեղ առաջին անգամ այն պատրաստել են[3]։
1982 թվականին ստեղծվել է ժիրոլ գործիքը, որով կտրատում են տետ դը մուանը[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետ դը մուան պանրագլխի զանգվածը 0,85-ից 2,5 կիլոգրամ է։ Հասունանում է 2,5 ամսից մինչև կես տարի։ Կեղևը կարծր է, միատարր, դեղին գույնի։ Պանիրը մատուցվում է ժիրոլով կտրատելուց հետո։ Այն հրամցնում են սպիտակ չոր գնով։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետ դը մուան պանիրը պատրաստում են պղինձների մեջ։ Պահում են նկուղներում, եղևնու փայտից պատրաստված տախտակներին։ Պանիրը պատրաստում են թարմ կաթից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tête de Moine AOP». Say Cheese (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Правда о Голове Монаха (Tout sur la Tête de Moine)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ ««Лисички» из «Головы монаха»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «La tête de Moine : origine et histoire». www.laboitedufromager.com (ֆրանսերեն). 2023 թ․ հունիսի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Топ-10 самых вкуснейших сыров в мире, которые нужно попробовать». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bellelay et son fromage la tête de moine, Delémont, 1947
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետ դը մուան» հոդվածին։ |
|